Արեւի վրա հզոր բռնկումներ են եղել 

Արեւի վրա հզոր բռնկումներ են եղել 

Գիտնականները Արեւի վրա հզոր բռնկումներ են արձանագրել։ Դրանք եղել են М դասի։ Այս մասին հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Բռնկումը տեւել է տասնութ րոպե։ Եւս մեկ բռնկում էլ տեղի է ունեցել դրանից հետո, որը նույնպես գնահատվել է M դասի` տեւել է տասնհինգ րոպե։ Երկու բռնկումներն էլ ուղեկցվել են կարճալիք ռադիոկապի ընդհատումներով։

Համաձայն տիեզերական եղանակի մոնիթորինգի, վերջին քսանչորս ժամում արեւային ռենտգենյան բռնկումների ազդեցությունը մեր մոլորակի իոնոսֆերայի վրա համարվում է չափավոր։ Ներկայումս մագնիսական դաշտի սթրեսային վիճակ չի արձանագրվել։