Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակի» նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի 9-րդ համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Կուրտ Թուխոլսկու պատմվածքը՝ թարգմանությամբ Սիրանուշ Փարսադանյանի։ Մի հատված Անուշ Սարգսյանի «Անոն» պատմվածք-էսսեից եւ Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա» վեպից։ Ինչպես նաեւ Լոուրենս Ֆերլինգետիի՝ թարգմանությամբ Անահիտ Ղազախեցյանի, եւ Գեւորգ Թումանյանի բանաստեղծությունները, Արփինե Վարդանյանի պատմվածքը, Արփի Ոսկանյանի սյունը, որտեղ նա անդրադարձել է օջախ, ընտանիք, ժողովուրդ «կախարդական բառերին»։ Անուշ Բաբայանն այս անգամ թարգմանել է մի հատված իտալացի նշանավոր հոգեբան, փիլիսոփա եւ նկարիչ Անտոնիո Մենեգետտիի «Կինոն, թատրոնը, անգիտակցականը» գրքից, որտեղ հեղինակը ներառել է նաեւ իր հոգեվերլուծական զրույցն իտալական կինոյի աստղերից մեկի՝ Ջանկառլո Ջանինիի հետ։ Նոռա Գրիգորյանը թարգմանել է Վիլյամ Սարոյանի «Պատահական հանդիպումներ» գրքի նովելներից մեկը, իսկ գրաֆիկ- դիզայներ Անահիտ Կոստանյանն այս համարում իլյուստրացիաների միջոցով անդրադարձել է 2801- ամյա մեր քաղաքին՝ Երեւանին։