Բայդենը՝ Թրամփին աջակցող գլխարկով. ծերուկն անկանխատեսելի է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլխարկ է փորձել՝ ի պաշտպանություն երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարող հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։
«Շենքսվիլի հրշեջ կայանում նախագահը խոսեց սեպտեմբերի 11-ից /2001 թ. հայտնի ահաբեկչության մասին է խոսքը-Խմբ,/ հետո երկրում երկկուսակցական միասնության մասին և կոչ արեց վերադառնալ դրան:
Որպես ժեստ՝ նա գլխարկը տվեց Թրամփի կողմնակիցին, ով խրախուսեց նախագահին նույն ոգով կրել Թրամփի գլխարկը։ Նախագահը որոշ ժամանակ կրեց այն»,- գրել է նա։
Կարծիքներ