Ովքեր չեն հավատում, որ Աստված կա, թող այս փոքրիկ դրվագն արձանագրեն

Ովքեր չեն հավատում, որ Աստված կա, թող այս փոքրիկ դրվագն արձանագրեն

Ովքեր չեն հավատում, որ Աստված կա, թող այս փոքրիկ դրվագն արձանագրեն։  Եռաբլուրում իշխանության նախորդ օրվա քաղաքական խրախճանքից` նիկոլ վարչապետ, ծափահարություններից հետո Աստված մանանայի տեսքով ձյուն մաղեց Եռաբլուրում, որպեսզի մաքրի բոլոր նրանց հետքերը, ովքեր զոհված զինվորների ծնողներին կոխկրտելով, թարմ շիրիմները ոտնատակ տալով ասպատակեցին Եռաբլուր։ 

Ձյուն, փափուկ ձյուն։ 

Դեռ չէի հասցրել մտովի արձանագրել այս փաստը, երբ համացանցում այս նկարը տեսա։ Կաթողիկոսը իր հայրական օրհնանքով մաքրագործում է Եռաբլուրը։ Հավատավոր ժողովրդին մնում է ընդամենն ասել` Ամեն։