«Բորուսիայի» մարզադաշտում տեղադրել են 12 հազար ստվարաթղթե «երկրպագուներ»

«Բորուսիայի» մարզադաշտում տեղադրել են 12 հազար ստվարաթղթե «երկրպագուներ»

Մենխենգլադբախի «Բորուսիայի» մարզադաշտում հանդիսականի տեղերում տեղադրել են 12 հազար հատ ստվարաթղթե «երկրպագուներ»՝ Բունդեսլիգայի 27-րդ տուրում՝ «Բայերի» հետ հանդիպումից առաջ։ Այս մասին գրում է Express.de-ն։ Ստվարաթղթե «երկրպագուներին» տեղադրել են «Այնտեղ եղիր՝ անկախ ամեն ինչից» ակցիայի շրջանակներում։ Երկրպագուները իրենց նկարնրեով ստվարաթղթե տիկնիկներ են տեղադրել , որոնցից յուրաքանչյուրն արժե 19 եվրո։ Արժեքից 4 եվրոն հատկացվելու է բարեգործությանը։ Կազմակերպիչները հույս են ունեցել նախապես, որ 1000-2000 պատվեր կկարողանան ստանալ, սակայն ստացել են ավելի քան 20 հազար պատվեր։ «Բորուսիա»-«Բայեր» հանդիպումը կկայանա մայիսի 23-ին, «Բորուսիա պարկ» մարզադաշտում։