Պետության պոզիտիվ պարտավորությունն է գնահատականի արժանացնելու Ռուբեն Սահակյանի գործունեությանը

Պետության պոզիտիվ պարտավորությունն է գնահատականի արժանացնելու Ռուբեն Սահակյանի գործունեությանը

Թե փաստաբան Ռուբեն Սահակյանը քանի անձանց ճակատագրի հետ է խաղացել, քանի անձանց համար «խոստովանահայր»՛ է եղել, քանի նախադեպային որոշումների հեղինակ ու համահեղինակ է եղել իրավունքի զարգացման գործում, հայտնի է իրեն ու Աստծուն։

2001 թվականին, երբ մտա իրավապաշտպան ոլորտ, փաստաբաններին նայում էին, թող ներվի, որպես երկրորդ կարգի իրավաբանի, արձանագրում եմ, այն դատարանում, որտեղ նիստի էր լինում Ռուբեն Արամիչը, այդ դատարանում շնչում էր արդարադատոթյունն ու հավասար մրցակցային դաշտը։ Ինքս օրինակ եմ վերցրել նրա հռետորական ինքնատիպ արվեստից։

Փաստում եմ, որ փաստաբանական ինստիտուտի կայացման գործում իր բացառիկ դերակատարումն է ունեցել Ռուբեն Սահակյանը, իսկ նրա վարույթում գտնվող որոշ գործեր, իրավամբ, իրավունքի զարգացման ուրույն գլուխգործոց են, որը պատիվ կբերի ցանկացած կայացած պետության:

Կարծում եմ պետության պոզիտիվ պարտավորությունն է գնահատականի արժանացնելու քաղաքացի, մարդ, իրավապաշտպան Ռուբեն Սահակյանի գործնեությանը, ով ապրեց, արարեց և իրենից հետո սերունդներին թողեց ահռելի իրավական ժառանգություն։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան