Բա հայը թուրքի առաջ գլուխ կկախի՞․ մեզ ուզում են հոգեբանորեն ճնշել, հետո ֆիզիկապես ոչնչացնել․ հոգեբան

Բա հայը թուրքի առաջ գլուխ կկախի՞․ մեզ ուզում են հոգեբանորեն ճնշել, հետո ֆիզիկապես ոչնչացնել․ հոգեբան

Սա էլ մեր խրամատն է, սա էլ մեր մարտական հենակետն է ու մենք սա ոչ մի դեպքում չենք թողնելու։ Գիտե՞ք, իրականությունը այն է, որ մեզ ուզում են ոչնչացնել։ Մարդկանց մի մասը սրան հավատում է, մի մասը՝ ոչ, սակայն ես պիտի պնդեմ, որ իրականությունը, եղելությունը, իրողությունը սա է։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հրավիրած հերթական հանրահավաքի ըթնացում իր ելույթում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Մենք որևէ կերպ չպիտի թույլ տանք, որ մեզ ոչնչացնեն։ Մեզ ուզում են զոհի կարգավիճակի մեջ դնել, որ մենք գլուխ կախենք, բայց ու՞մ առաջ, հայը գլուխ կախի թուրքի առա՞ջ։ Ուզում են մեր ինքնությունը վերացնել։ Այո, ուզում են վերացնել հայի ինքնությունը։ Մեզ ուզում են հոգեպես կոտրել, որից հետո մեր արդեն ֆիզիկական ոչնչացումը ուղղակի ժամերի հարց է լինելու։ Մենք դա սակայն թույլ չենք տալու։ Ես հայ եմ, մենք հայ ենք, դուք հայ եք։ Ես թույլ չեմ տա, որ իմ հայրենիքը որևէ մեկը տա թուրքին։ Իմ հայրենիքի ամեն մի քարը սրբազան է ինձ համար։ Ես թուրքին ու թրքացածներին մերժում եմ, դրա համար եմ այստեղ»,- ասաց նա։