Հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել

Հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրոտական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Իսկ եթե կատակը մի կողմ դնենք, ապա էս գրիչի պատմությունը ինձ մի այլ պատմություն հիշեցրեց։ Ընտրությունների նախաշեմին մեծ բանավեճ տեղի ունեցավ, եթե կհիշեք։ Իբր բանավեճ, էլի։ ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը կողքս էր կանգնած։ Վերջին փուլում պետք ա ինչ-որ գրառում անեի, որ չմոռանամ ասելիքս ու, քանի որ գրիչ չունեի, խնդրեցի իրենն օգտագործել։ Սիրահոժար տվեց։ Ընդհանրապես, տարիներ անց մեղքի զգացում եմ ունենալու, երբ ՀՀԿ նկատմամբ վերաբերմունքս մեղմանա․ Էդ մարդը անընդհատ ուզում էր նորմալ շփվի, կատակ անի, բան, իսկ հանդիպում էր լուրջ դեմքիս, կոշտ արձագանքներիս։ Վերջում, երբ երրորդ անգամ խնդրեցի, սեղանի վրա դրած գրիչը հրեց դեպի սեղանի իմ հատված ու թե բա․ «Վերցրու, նվիրում եմ»։ Գրեցի, վերջացրի ու գրիչը հրեցի դեպի իր հատվածը, ասեցի․ «Շնորհակալ եմ»։ Հրեց դեպի ինձ ու թե բա․ «Ի սրտե եմ նվիրում»։ Հրեցի դեպի իրեն ու թե բա․ «Չէ, շնորհակալություն»։ Հրեց դեպի ինձ ու թե բա․ «Վերցրու, կոռումպացված համակարգի կողմից հիշատակ թող մնա»։ Հրեցի դեպի իրեն ու վերջնական ինչ-որ բան ասեցի ու երևի պարզ էր, որ չեմ վերցնի, էլ չասեց։ Էդ դեպքում մի 170 դրամի գրիչ էր, բայց հիմա հետ եմ նայում, ասում եմ՝ կարող ա՞ քծնել ա, չեմ հասկացել ։))) Դրանց մոտ գրիչները երևի ֆետիշ են եղել։ Գրիչ տալով որոշակի բաներ են ուզեցել հասկացնել ։)))»