Հայաստանում ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքով պաշտոնների նշանակելու ավանդույթը նախկինների օրոք գնալով թուլանում էր: Նախկինները հասկանում էին, որ 21-րդ դարում ԽԾԲ-ով երկիր կառավարել հնարավոր չէ: Եթե, իհարկե, մենք չենք ցանկանում հետ մնալ մեր հարևաններից՝ ունենալով Ղարաբաղի խնդիր և երկու կողմից շրջապատված լինելով թշնամիներով: 2018-ի իշխանափոխությունից հետո կարծում էինք, որ այլևս չենք առնչվելու այդ երևույթին: Բայց պարզվեց, որ սխալվել էինք: Սխալվել էինք ինչպես բազմաթիվ, այնպես էլ կոնկրետ այդ հարցում: Հեղափոխական էյֆորիայից հետո իշխանությունը կադրերի բացակայության խնդիրը լուծելու այլ տարբերակ չգտավ, քան ԽԾԲ-ական մեխանիզմ գործադրելը: Խնդրեմ դրա վերջին դրսևորումը՝ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվում կահույքի ոլորտի գործարարը (տնօրենը): Չեմ պատկերացնում, թե ինչ հանճարեղ անձնավորություն պետք է լինի կահույքագործը, որ նշանակվի նման մի պաշտոնում: Եվ եթե նա իսկապես այդպիսին է, ապա հենց մեր՝ հասարակության մեղքն է, որ այդպիսի մեկը մինչև այսօր անհայտ է մնացել և չի զբաղեցրել իր արժանի տեղը: Անցնենք առաջ: ԽԾԲ-ական երևույթի հետ սերտ առնչություն ունի մեկ այլ երևույթ՝ պաշտոնեական կեղծիքը: Նախկինների նախկիններից մեզ ժառանգված կեղծիքն այն երևույթներից էր, ինչը, իմ ու ինձ նմանների կարծիքով, պետք է վերանար 2018-ի իշխանափոխությունից հետո՝ եթե ոչ անմիջապես, ապա գոնե աստիճանաբար: Եվ եթե նախկինների օրոք կեղծիքն ընկալելի, թեև ընդունելի չէր, ապա այսպես կոչված ժողովրդի իշխանության պայմաններում կեղծիքի գոյությունը բացարձակ հասկանալի չէ: Ուրիշ հարց, որ հեղափոխություն կոչված երևույթը սկիզբ առավ հենց կեղծիքով՝ արագաչափերը հանելու խոստումով, կախարդական փայտիկի առկայության հավաստմամբ, Արցախի հերոս Աբաջյանի կեղծ պապի ելույթով և այլն, և այլն... Եվ բացի դրանից, Հայաստանում տիրում է ոչ թե ժողովրդի, այլ դրա անվան տակ ծլած ու ծաղկած մեկ անձի բռնատիրական իշխանություն: Ինչևէ, ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի դեպքի և պաշտոնեական կեղծիքի (տվյալ դեպքում՝ երկերեսանիության) առնչությունը դրևորվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանի խոսքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական Գեղամ Մանուկյանի՝ կահույքագործի նշանակման վերաբերյալ հարցին վերջինս պատասխանել է. «Շատ կարևոր է պրոֆեսիոնալիզմը ցանկացած ոլորտում»: ՔՊԿ-ական ազգընտիրի պատասխանից հասարակությունն իմացավ, որ, առաջին, կահույքագործ տնօրենը պրոֆեսիոնալ է, և երկրորդ՝ վերջինս օժտված է նույն մակարդակի պրոֆեսիոնալիզմով, որով պետք է օժտված լինի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարը: Այսինքն՝ օժտված է օրենքների, արարողակարգային խնդիրների, պատգամավորների հետ շփվելու վարքագծի և այլբաների իմացությամբ և կարողությամբ: Երևի հենց նման դեպքերի առնչությամբ է մեր ժողովուրդն ասել՝ Աստված էլ բեթարից ազատի...
Հասարակություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Քոչարյանն ու թիմը դեմ են
Մանդատները վերցնելու հետ կապված՝ խորհրդարան անցած ուժերի հայտարարությունից հետո ոչ միայն իշխանական,...
«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգ...
Այս օրերին բոլորը հետաքրքրվում են, հարցնում են` իսկ ու՞ր են սպորտսմեններ, ում այդքան տարիներ ամեն ին...
Սկանդալից սկանդալ
Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...
Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել Կենդանաբան...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 8-ին քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել...
×
❮
❯