10 տարի 48000 դրամի ներկ չէր ճարվի սաղ երկրով փաստորեն. Ռուբեն Մխիթարյան

10 տարի 48000 դրամի ներկ չէր ճարվի սաղ երկրով փաստորեն. Ռուբեն Մխիթարյան

«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Ինստագրամյան իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում երևում է՝ ինչպես է Մխիթարյանը իր աջակիցների հետ վերանորոգում Շիրակի մարզի սահմանին գտնվող երկաթե «Բարի գալուստ» ցուցանակը։

Նկարներից մեկում Ռուբեն Մխիթարյանը կատարել է գրառում՝ «10 տարի 48000 դրամի ներկ չէր ճարվի սաղ երկրով փաստորեն»