Ինչպես է Պուտինի շարասյունը շարժվում դեպի «Դվին» (տեսանյութ)

Ինչպես է Պուտինի շարասյունը շարժվում դեպի «Դվին» (տեսանյութ)

Քիչ առաջ Հայաստան ժամանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակությունը: Նրա ազատ տեղաշարժի նպատակով ոստիկանությունը փակել էր Երևանի այն փողոցները, որտեղով որ անցնելու էր ՌԴ նախագահի ավտոշարասյունը: Մասնավորապես տևական ժամանակ փակ էին Երևանի քաղաքապետարանին հարող փողոցները, այդ թվում` Գրիգոր Լուսավորիչ փողոցը:

Քիչ առաջ ՌԴ նախագահի շարասյունը վերջապես անցավ, ու փողոցները բացեցին: Մեր տեսախցիկը ֆիքսել է այդ պահը:

ՌԴ նախագահի ավտոշարասյունը բաղկացած էր տասնյակ մեքենաներից, այդ թվում` երեք զրահապատ Aurus սեդան, որոնցից մեկում Պուտինն էր նստած: Ավտոշարասյան մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանին սպասարկող Mercedes-ը:

Մանրամասն՝ տեսանյութում