Մասկը մասնակցում է Թրամփի նոր կաբինետի ձևավորմանը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի-կրտսերը հանդիպել են ներկայիս վարչակազմի՝ հաջորդին անցնելու համար պատասխանատու պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի նոր կաբինետի ձևավորման նախապատրաստության ֆոնին։
Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մասկն ու Քենեդի-կրտսերը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, ովքեր պատասխանատու են իշխանությունը մի վարչակազմից մյուսին փոխանցելու գործընթացի համար», - հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ֆլորիդայում գտնվող Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում։ Ամերիկացի քաղաքական գործիչը «պատրաստվում է ձևավորել իր կաբինետը և ընտրել բարձր վարչական պաշտոնների թեկնածուներին»։
Կարծիքներ