Ղարաբաղում մեկ տարում քիչ բան չի արվել․ Վ․ Պուտին

Ղարաբաղում մեկ տարում քիչ բան չի արվել․ Վ․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անցնող մեկ տարում ԼՂ-ում քիչ բան չի արվել իրավիճակի կարգավորման համար, սակայն այնուհանդերձ, կան հարցեր, որոնք դեռեւս չի հաջողվում լուծել։ Այս մասին նա ասել է Սոչիում այսօր ընթացող եռակողմ հանդիպման ժամանակ։

Պուտինը շեշտել է, որ ոչ մի ծավալուն մարտական գործողություն անցնող մեկ տարվա ընթացքում տեղի չի ունեցել, ինչն արդեն լավ է։ Նա նաեւ ասել է, որ այս ընթացքում 53 հազար փախստական է վերադարձել իրենց մշտական բնակության վայր եւ ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը աշխատում է, աշխատում է նաեւ ռուսական զորակազմը, որը, ըստ գնահատականների, արժանապատվորեն է գործում եւ ապահովում է անվտանգ կենսապայմաններ մարդկանց համար։

Պուտինը խոսել է նաեւ սահմանային ողբերգական միջադեպերի մասին, երբ երկու կողմերից էլ լինում են զոհեր եւ վիրավորներ։ Այս ամենն ըստ Ռուսաստանի նախագահի պետք է ուշադրության արժանանան հանդիպման ժամանակ։