Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում

Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվում են  Գյումրիում։

Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից: Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար: 

Սակայն մինչ այդ, հավաք է կազմակերպել Գյումրու Սև բերդում։ Այս պահին այստեղ է նախագահ Արմեն Սարգսյանը։ Ներկա են մի շարք հին և նոր պաշտոնյաներ։

Այստեղ է նախատեսված նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Քիչ անց այստեղ մեկնարկելու է արդեն «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը։