Մեր տեղեկություններով, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որն այս օրերին համալրել է կորոնավիրուսով վարակված առաջնորդների շարքերը, ամենօրյա հաշվետվություն է պահանջում եւ ստանում Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Բանն այն է, որ Միշուստինը, որը մոտ 10 տարի ՌԴ հարկային գերատեսչության ղեկավարն է եղել և ընկերական ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, խիստ անհանգստացած է իր ընկերոջ ընտանիքի, հատկապես ընկերոջ որդու շուրջ կատարվող իրադարձություններով։
Դեռ մարտի կեսերին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազանգ է եղել Միշուստինի և Փաշինյանի միջև, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև: Հեռախոսազրույցի ժամանակ Միշուստինը ուղիղ տեքստով հետաքրքրվել է Խաչատրյանի ընտանիքի որպիսությամբ, ինչը լարվածություն է առաջացրել Փաշինյանի մոտ։ Ավելի վաղ Ալմաթիում հանդիպման ժամանակ այս թեման ևս օրակարգում է եղել։
Արդեն ապրիլի վերջին Խաչատրյանի որդու հայտարարությունից հետո, որ իրենցից պետական մակարդակով խլում են «Յուքոմը» այլ անձի փոխանցելու համար, «Ռիա Նովոստի» գործակալությունը համակողմանի ու մանրամասն հրապարակում է արել, որն էլ դարձել է Ռուսաստանի «գոսապարատում քննարկվող» թիվ մեկ թեման։ Միշուստինը նեղ շրջանակում հայտնել է, որ տիրապետում է իրավիճակին ու համապատասխան եզրակացություններ կանի։
Մեր տեղեկություններով, «իրավիճակին տիրապետելուն» օգնում է նաև ՌԴ դեսպանությունը Հայաստանում, որն ամենօրյա զեկույցներ է ուղարկում ՌԴ կառավարություն։ Ռուսական աղբյուրները նշում են, որ Միշուստինը Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն խաչատրյանին փոխանցել է. «Сын, смело иди в гору», ինչը բառացիորեն նշանակում է՝ «առաջ գնա` չվախենալով դժվարություններից»։ Սակայն մեզ հայտնի չէ, թե բացի խրախուսելուց եւ դեպքերի ընթացքին հետեւելուց Միշուստինը այլ քայլեր կանի, թե ոչ։
Էքսկլյուզիվ
Խաչատրյանների գործին հետեւում է անձամբ Միշուստինը
Ամենաընթերցված
Չեմ ուզում, ընդհանրապես, այս մարդու անունը լսել
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի նախընտրական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյ...
ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ...
Շոու` պոռնոգրաֆիայի սիրահարների համար
Հարցազրույց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը լ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կա...
«Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումի մասին Ընտրական օրենսգրքի համաձայն քաղաքական ուժի գրան...
×
❮
❯