Հայաստանի դեմ ցույցեր անող 66 պանթյուրքիստ է ձերբակալվել

Հայաստանի դեմ ցույցեր անող 66 պանթյուրքիստ է ձերբակալվել

Իրանի Իսլամական Հանրապետությունը ձերբակալել է 66 պանթյուրքիստ ակտիվիստի, որոնք մասնակցում էին Հայաստանի դեմ ցույցերին։

Հաղորդում է «Ինֆոտեկա 24» տեղեկատվական կայքը՝ հղում անելով պանթյուրքիստական «Գյունազ» հեռուստաալիքին։

Հուլիսի 16-ից հոկտեմբերի 18-ը Ադրբեջանին և Թուրքիային սատարող ցույցերի ընթացքում 66 ակտիվիստ է ձերբակալվել:

Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից ի վեր պանթյուրքիստներն Իրանից պահանջում էին փակել Հայաստանի հետ սահմանը, կազմակերպում էին ցույցեր, որոնց ժամանակ նրանք վանկարկում էին ազգայնամոլական կարգախոսներ, այդ թվում՝ Իրանի դեմ:

Այնուամենայնիվ, Իրանի իշխանությունները կոշտ կերպով ճնշում են իրենց տարածքում նացիոնալիստական ցանկացած դրսևորում, ցույցերը ցրվում են, իսկ  կազմակերպիչները հայտնվում են ճաղերի հետեւում: