Էրիկ Գարսիան կտեղափոխվի «Բարսա»

Էրիկ Գարսիան կտեղափոխվի «Բարսա»

Մարզական հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն օրերս Twitter- յան իր էջում հայտնել էր, որը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է կատալոնական «Բարսելոնա»։ Մինչ մանչեսթերյան մարզական մամուլը հերքում էր այս տեղեկատվությունը, «Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հաստատել այն։

«Գարսիան ինձ համար որդու պես է: Անցյալ մրցաշրջանում նա մեր լավագույն կենտրոնական պաշտպանն էր: Բայց նա պատրաստվում է խաղալ «Բարսելոնայում»: Գարսիան միջին խաղացող չէ, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Այսօր նա այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ կխաղա այնտեղ, որտեղ ցանկանում է։Հաջողություն եմ ցանկանում նրան, որտեղ էլ լինի»,- ասել է Գվարդիոլան։