Վրաստանի ՍԴ-ն հրաժարվել է կասեցնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Վրաստանի Սահմանադրական դատարանը հրաժարվել է կասեցնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, ինչպես պահանջում էր երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ «Չի բավարարվել հայցվոր կողմի միջնորդությունը՝ կասեցնել վիճարկվող նորմերի գործողությունը՝ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը»,- ասված է որոշման մեջ։
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է «օտարերկրյա գործակալների» մասին անունը ստացած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը այս տարվա մայիսի 14-ին, իսկ մայիսի 28-ին հաղթահարել վիճահարույց փաստաթղթի վրա նախագահի վետոն։
Օրենքը մասամբ ուժի մեջ է մտել հունիսի 3-ին, երբ այն ստորագրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, իսկ ամբողջությամբ՝ օգոստոսի 1-ին։
Կարծիքներ