Պահանջում ենք կառավարության հրաժարականը՝ Փաշինյանի գլխավորությամբ

Պահանջում ենք կառավարության հրաժարականը՝ Փաշինյանի գլխավորությամբ

«5165» շարժումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այս մասին քիչ առաջ «5165»-ի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։

«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները՝ սահմանազատման, սահմանագծման վտանգավոր գործընթացը կանխելու համար։Շարժումը նախաձեռնելու է քննարկումներ, կոնսուլտացիաներ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների ու ճանաչում ունեցող անհատների հետ, ովքեր կիսում են շարժման մտահոգություններն ու համաձայն են այդ պահանջին։Հանդիպումները կլինեն՝ անկախ համակրանքից ու ընկալումներից»,- ասաց նա։