Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկն աշխատել է «Թումոյում»․ կենտրոնը 1 ամսով փակվել է

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկն աշխատել է «Թումոյում»․ կենտրոնը 1 ամսով փակվել է

Տեղեկություն էինք ստացել, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը աշխատել է Երեւանում գտնվող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանն ասաց, որ անձը իրենց մոտ շինարարական աշխատանք է կատարել, եղել է շինարարական խմբի անդամ, օգտվել է անգամ աշխատանքային մուտքից, չի շփվել երեխաների, աշխատակիցների հետ։

Բուդաղխյանի փոխանցմամբ՝ կենտրոնը 1 ամսով ժամանակավոր փակվել է․ «Մեկ ամսով փակվել ենք, որ մեծ հոսքը կանխենք, վիրուսի վտանգով պայմանավորված՝ որոշեցինք նվազեցնենք այդ ռիսկերը։ Մենք ամեն դասին ունենում ենք 600-800 երեխա»։