Արթնանում ենք թուրքական գիշերանոցով, ամփոփում անկողինը թուրքական ծածկոցով

Արթնանում ենք թուրքական գիշերանոցով, ամփոփում անկողինը թուրքական ծածկոցով

Արթնանում ենք թուրքական գիշերանոցով, ամփոփում անկողինը թուրքական ծածկոցով, հագնում թուրքական հողաթափեր, վերցնում թուրքական մեր խոզանակը և թուրքական ատամի մածուկով լվանում մեր հայկական ատամները։ Հետո բացում ենք թուրքական ծորակը, լվացվում թուրքական օճառով և թուրքական սրբիչով սրբում մեր հայկական երեսը՝ մինչ թուրքական թեյը կեռա թուրքական թեյնիկում կամ թուրքական սրճեփում կեփվի «աֆրիկական» սուրճը։

Հետո  միացնում ենք  չինական հեռուստացույցը, թերթում ռուսական ալիքները, և մինչ թուրքական գազօջախին պարսկական կաթսայում կեփվեն կանադական նրբերշիկներն ու  բելոռուսական սեղանին կհայտնվեն զելանդական կարագն ու ուկրաինական շոկոլադը՝ հայացքով աչքի ենք անցկացնում մեր շուրջը և համոզվում, որ խոհանոցում այնուամենայնիվ հայկական է միայն թուրքական խալաթ հագած տան կինը՝ ով միշտ
պատրաստ է պահում թուրքական լվացքի մեքենայի մեջ թուրքական լվացքի փոշով լվացած, թուրքական չորանոցում չորացրած, թուրքական արդուկով արդուկած թուրքական մեր հագուստները, որոնցով մենք գնում ենք հոգեհանգիստ... հագուստներ, որոնց մեջ մենք նեղվում ենք, թե աշխարհը մեր հանդեպ արդար չի, կույր է, մոռացել է 15 թիվը, հիմա էլ չի տեսնում՝ թուրքն ինչպես է վարվում մեզ հետ:

Նանա Ավագյանի ֆեյսբուքյան էջից