Ընթանում է Սաակաշվիլիի դատավարությունը․ ի՞նչ վիճակում է նա (լուսանկար)

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի դատավարությունը։
Նախկին նախագահի պատժի կատարման կասեցման գործով այսօրվա նիստում կհարցաքննվեն պաշտպանական վկաները։
Միխայիլ Սաակաշվիլին դատավարությանը մասնակցում է առցանց՝ այն կլինիկայից, որտեղ նա բուժվում է։ Նրա տեսքը բավականին հյուծված է, և, ըստ ամենայնի, ճիշտ են նրա մոր այն պնդումները, թե որդու քաշը 120 կգ-ից իջել է 68-ի։
Հավելենք, որ քաղաքական գործչի փաստաբանները դիմել են դատարան՝ պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու միջնորդությամբ։
Գործը քննում է դատավոր Գիորգի Արևաձեն։
Կարծիքներ