Իրավապահները Պռոշյան գյուղում հայտնաբերել են Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը. դեպքը բացահայտված է (տեսանյութ,լուսանկարներ)

Իրավապահները Պռոշյան գյուղում հայտնաբերել են Ազատության պողոտայում ոստիկանից խլված ատրճանակը. դեպքը բացահայտված է (տեսանյութ,լուսանկարներ)

Իրավապահները հայտնաբերել են այն ատրճանակը, որից արձակված կրակոցից  հոկտեմբերի լույս 16-ի գիշերը Ազատության պողոտայում սպանվել է ոստիկան Տիգրան Առաքելյանը։ Ոստիկանությունից  հայտնեցին, որ ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը հայտնաբերվել է  կասկածյալների բնակության վայրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա։