Ի՞նչ եք անելու 6 ամսում

Ի՞նչ եք անելու 6 ամսում

Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացրիք, որ կարողանաք հասնել «ճշմարտությա՞նը», որ ապացուցեք՝ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելանյութ չի եղել, զինվորները զենք չեն ունեցել, սնունդ չի եղել, նաեւ՝ որ այդ հիմքով նոր մեղադրա՞նք հարուցվի Սերժ Սարգսյանին, եւ դրա համա՞ր է ապրիլյանի համար ստեղծված ԱԺ հանձնաժողովը մտել գնումների դաշտ՝ հարցրինք քննիչ հանձնաժողովի անդամին։

«Ոչ, այդպես չէ, առաջիկայում մենք ի մի կբերենք անցած 6 ամսվա աշխատանքները, կհասկանանք, թե որ կետից ենք շարունակում։ Պետք էր ներքեւից սկսելով` վերեւ բարձրանալ, հիմա կեսճամփին ենք․ առաջիկայում հանձնաժողով կկանչվեն արդեն այդ օրերի բարձրաստիճան պաշտոնյաները։ Դա է երկարաձգման միակ պատճառը»: Ի դեպ, տեղեկություն ունենք, որ ցանկանում եք եւս մեկ անգամ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանին հանձնաժողով կանչել, կարծում եք` ի վերջո կասի՞ այն, ինչ ցանկանում եք։ «Գուցեեւ կանչենք, սակայն ո՛չ Ձեր մատնանշած պատճառով»: Ի դեպ, լուրեր կան, որ Թալիշի անտառներում ադրբեջանական «նայոմնիկների» առկայության հարցով եք կանչում Կարապետյանին․ հանձնաժողովում խոսք գնացե՞լ է։ «Ոչ, բայց կարծում եմ` մամուլում առկա այդ տեղեկությանն առաջիկայում կանդրադառնանք»: