Պարոն վարչապետ, մենք նման հեգնական տոնի եւ հիստերիկ գրառման արժանի չենք

Պարոն վարչապետ, մենք նման հեգնական տոնի եւ հիստերիկ գրառման արժանի չենք

Ռուսաստանում ապրող եւ ստեղծագործող հայ գրող, մի շարք հայտնի գրքերի հեղինակ Նարինե Աբգարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկ արված ֆեյսբուքյան գրառմանը՝ Հայկ Մարտիրոսյանի եւ Արթուր Գրիգորյանի աշխատանքից ազատման առնչությամբ․  

«Պարոն վարչապետ, ես երբեք ձեզնից ոչինչ չեմ խնդրել։ Ես դեմ եմ Ամուլ սարի խոշտանգմանը և իմ նման "դեմերը" շատ են։ Մենք նման հեգնական տոնի և հիստերիկ գրառման արժանի չենք։ Բարի եղեք կիրթ և հանդուրժողական, պոպուլիզմից զուրկ երկխոսություն վարել։ Հերիք է մարդկանց տհասի տեղ դնեք»։

Ի դեպ, գրառումն արժանացել է հազարից ավել հավանումների։