Նռնակի պայթյունից երեսուն ցուցարար է տուժել Եթովպիայում

Նռնակի պայթյունից երեսուն ցուցարար է տուժել Եթովպիայում

Առնվազն քսանինը ցուցարար է տուժել Եթովպիայում, ովքեր մեկնելիս են եղել ցույցի՝ ի աջակցություն վարչապետ Աբիյա Ահմեդի։ Այս մասին հայտնում է Ezega News-ը, մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել Օրոմո նահանգի Ամբո քաղաքում։

Ոստիկանությունը հայտնել է, որ նռնակը նետվել է «Օրոմոյի ազատագրման ճակատ» ապստամբական խմբավորման զինյալների կողմից։