Հայտնի են ԵՄ գրական մրցանակի հավակնորդները 

Հայտնի են ԵՄ գրական մրցանակի հավակնորդները 

Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Եվրոպական Միության գրական մրցանակին: Արդեն ավարտվել է ԵՄ գրական մրցանակի թեկնածուների ընտրության առաջին փուլը. հայտնի են յուրաքանչյուր մասնակից երկրից ԵՄ մրցանակին հավակնող 5 հեղինակների անունները:

Հայաստանյան ժյուրիի եւ ԵՄ համակարգող խմբի աշխատանքների արդյունքում հրապարակվել են հայ թեկնածու հեղինակների ստեղծագործությունները. դրանք են՝ Արամ Ավետիս, «Երբ առնետները կարդալ գիտեին» («Ակտուալ արվեստ» հրատարակչություն), Արամ Պաչյան, «P/F» («Էջ» հրատարակչություն), Անուշ Սարգսյան, «Անոն» («Անտարես» հրատարակչություն), Հովիկ Աֆյան, «Կարմիր» («Անտարես» հրատարակչություն), Լուսինե Խառատյան, «Անմոռուկի փակուղի» («Գրանիշ»)։ 5 հավակնորդներից հաղթող հեղինակի անունը կհրապարակվի մայիսի 18-ին։