«Կեղծ օղու» գործով Ստամբուլում ձերբակալություններ են իրականացվել

Ստամբուլի ոստիկանությունը առգրավվել է 32,9 հազար լիտր մեթիլային եւ էթիլային սպիրտ, որից թունավորվել ու մահացել էին տասնյակ մարդիկ։ Կեղծ ալկոհոլային խմիչքի պատրաստման ու իրացման կասկածանքով ձերբակալվել է 9 մարդ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Այս շաբաթվա սկզբից ի վեր, կեղծ օղու օգտագործման պատճառով մահացածների թիվը հասել է 32-ի։ Մահացածների մեծ մասը Ուզբեկստանի ու Թուրքմենստանի քաղաքացիներ են։ Մեթանոլով թունավորման ախտանիշներով վերջին մեկ շաբաթում բուժհաստատություններ դիմել էր ավելի քան 80 մարդ։ Երեսունը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Կարծիքներ