«Հրապարակ». Իր ծնողների պատճառով մենք այսօր երեխա չունենք

«Հրապարակ». Իր ծնողների պատճառով մենք այսօր երեխա չունենք

Երկու օր է՝ ամբողջ երկիրը քննարկում է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ Հիշեցնենք․ մայիսի 17-ին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն, նրան զոհված զինծառայողների ծնողները ստիպել են նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ապա նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող ավտոմեքենան: 
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում էր ներկայացրել իրավապահներին: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը, ում նույն գիշերն «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել էին ՁՊՎ՝ ձերբակալվածների պահման վայր, ինչից հետո նա հայտարարել է, որ հացադուլ է սկսում:

Ավելի ուշ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, զոհվածների ծնողները հարցազրույցներ էին տալիս եւ հայտարարում, որ ոչ ոք Աշոտ Փաշինյանին առեւանգելու մտադրություն չի ունեցել, նրան տեսել են Շենգավիթի դատարանից դուրս գալուց, առաջարկել են նստել մեքենան, որ այցելեն Եռաբլուր, որ «տեսնի, թե իր հայրն ինչ է արել», նա ճանապարհին իրեն դուրս է նետել մեքենայից։ Մենք զրուցել ենք 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Արման Հակոբջանյանի մոր` Ելիզավետա Բուդաղյանի հետ:

- Երեկվանից բոլորի քննարկման թեման Աշոտ Փաշինյանի ու զոհվածների ծնողների միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցածին: Ոմանք քննադատում են ծնողներին, ասում են, որ որդին հոր համար պատասխանատու չէ։

- Ով ծնողներին կքննադատի, թող հայտնվի այդ ծնողների տեղում, չեմ ուզում ոչ մեկին վատ բան ասել, բայց նա, ով քննադատում է մեզ, հայտնվելու է մեր տեղում, որովհետեւ նիկոլապաշտ է: Ամեն մի ծնող կվարվեր այնպես, ինչպես Գայանեն է վարվել: Որ ես էլ հանդիպեի, ես էլ նույնկերպ կվարվեի: Մի քանի լավ բառ կասեի, բնականաբար, ճակատը չէի պաչելու, եւ նա ոչինչ ասելու իրավունք չունի, պետք է խոնարհաբար լսեր, որովհետեւ իր ծնողների պատճառով մենք այսօր երեխա չունենք: Ինձ չի թվում, որ ինչ-որ մեկի հետ խոսելու համար պետք է պարտադիր մարդ առեւանգել: Մարդ եթե իր կամքով նստում է ավտոմեքենա, էլ ի՞նչ առեւանգում: Եթե առեւանգելու միտում լիներ, դռներն այնպես կփակեր, որ ոչ մեկը չկարողանար բացել:

- Տիկին Գայանեն ընդունա՞կ է մարդ առեւանգել:

- Ոչ, նա էլ ինձ նման մարդ է: Անդաստիարակին փորձել է ուղղակի մի քանի բան բացատրել, այդտեղ ի՞նչ կա: Ո՞նց կարող է նա մարդ առեւանգել: Ամեն մարդ գազան կարող է դառնալ, երբ իր երեխային ձեռք են տալիս, սակայն նա գիտի ինչ բան է կորուստը, չէր անի նման բան, պարզապես խոսել է, մի երկու բան է ասել, ես էլ լինեի, կասեի: Թող գնար Եռաբլուր, տեսներ ամեն ինչ: Չէր խանգարի դա Աշոտին, ու ոչ մեկին չէր խանգարի, մեզ քննադատողներին էլ չի խանգարի: Թող գնան, ամեն քարի առաջ կանգնեն ու մեկ րոպե գոնե մտածեն:

- Ասում են, թե Աշոտ Փաշինյանն իր ծնողների հետ կապ չունի, չի շփվում, անգամ երեկ զոհվածների ծնողները պատմում էին, որ ասել է, թե իր ծնողները թուրք են, ինքը նրանց հետ կապ չունի. հավատո՞ւմ եք այդ ամենին:

- Ես դրանց ընտանիքի մասին չեմ ուզում արդեն լսել: Էդ անասուններն ինչի ասես ընդունակ են, անգամ ամենաանհավանականին: Դրանց տեսակից ամեն ինչ հավատում եմ, նրան մայր չի ծնել․․․