«Հայրենիք» կուսակցությունը` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ լինելու է Ազատության հրապարակում

«Հայրենիք» կուսակցությունը` Արթուր Վանեցյանի գլխավորությամբ լինելու է Ազատության հրապարակում

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք` մասնակցելո՞ւ է արդյոք իրենց կուսակցությունը եւ մասնավորապես` Արթուր Վանեցյանը ընդդիմության հայտարարած սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին` ի պաշտպանություն Արցախի:

««Հայրենիք» կուսակցության ստեղծման օրվանից մեր կուսակցության անդամները, պարոն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, միշտ մասնակցել են ու ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի անվտանգությանը, հայ ժողովրդին ու հատկապես արցախահայությանն առնչվող բոլոր գործընթացներում: Բնական է, որ ես և մեր կուսակցական գործընկերները` պարոն Վանեցյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 2-ին լինելու ենք հրապարակում և բոլոր մտահոգ հայրենակիցների հետ մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին ու արցախահայությանը»,-պատասխանեց նա: