Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանը լքում փոխվարչապետի պաշտոնը. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը | «Հրապարակի էջերում» 18.02.2020

Ինչո՞ւ է Մհեր Գրիգորյանը լքում  փոխվարչապետի պաշտոնը. նրան կփոխարինի Սուրեն Պապիկյանը | «Հրապարակի էջերում» 18.02.2020

Դեռ մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվեց, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը հաջորդ տարի՝ 2020-ին, ավարտվում է, եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երազում է այդ պաշտոնին գնալու մասին։ Նաեւ դրանով է բացատրվում նրա «լուռ» պաշտոնավարումը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ գործը մոտ է գլուխ գալուն։

Մոտ մեկ ամսից լրանում է Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը, եւ, ըստ ամենայնի, այդ պաշտոնում կնշանակվի Մհեր Գրիգորյանը։ Իսկ նրան փոխվարչապետի պաշտոնում կփոխարինի տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանավանդ՝ եթե «այո»-ի քարոզարշավը հաջող ընթանա, նրա նշանակմանը ոչինչ չի խանգարի։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.