Պետդեպի եզրակացությունը մեկն է՝ չի սպառվել Նիկոլի պիտանելիության ժամկետը

Պետդեպի եզրակացությունը մեկն է՝ չի սպառվել Նիկոլի պիտանելիության ժամկետը

ԱՄՆ պետական դեպարտամենտը արձանագրելով Հայաստանի կառավարիչների կողմից ծավալային և բովանդակային առումով մեծ թվով խախտումները , անազատություններ և չարաշահումները, միևնույն է նիկոլին դեռ բավականին հնարավորություններ են թողել օգտագործվելու:

Մասնավորապես, արձանագրել են բռնություններ, անհամաչափ ուժի կիրառում, որոշ դեպքերում անգամ իրավապահների հանցավոր անգործություն: Ավելին, հիշել են անգամ անհարկի կալանքների, խափանման միջոցառումների, խոսքի ազատության սահմանափակումների մասին:

Բայց արի ու տես, որ սրանց աջակցելու և արդարացնելու ցանկությունը դեռ ամբողջությամբ չի մեռել: Նախկին էնտուզիազմն իհարկե չկա:

Պետդեպարտամենտն արձանագրում է, որ 11 ամսիների ընթացքում 17 անձ անազատության մեջ մահացել է (բանտում, դատարանում, խափանման միջոցի կիրառման ընթացքում): Վիճակն ավելի չվատթարացնելու համար խուսափում է խոսքի համար բանտարկված ու ըստ էության մահվան դատապարտված անձին քաղաքական բանտարկյալ անվանել: Ընտրություններից անմիջապես հետո, ընտրված թեկնածումերին մեկ րոպեում կալանավորելը նույնպես <<մեծահոգաբար>> անտեսվել է:

Վերոգրյալ փաստերի նման աղաղակող զուգահեռներ հրապարակված զեկույցում բազմաթիվ են: Մի կողմից հրապարակված և հաստատված փաստերի առատություն, իսկ մյուս կողմից եզրակացություններ չանելու մեղքը դրանց սակավության վրա բարդելով:

Պետդեպի եզրակացությունը մեկն է: Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյան