ԼՂ ներխուժելուց առաջ՝ Իսրայելն օգնե՞լ է Ադրբեջանին․ հետախուզական տվյալներ
Սեպտեմբերի 19-20-ը ԼՂ-ում իրականացված «հակաահաբեկչական գործողություններից» մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան են այցելել Իսրայելի հետախուզական Մոսադ ծառայության և ռազմական էլեկտրոնային հետախուզության 8200 ստորաբաժանման մասնագետները։
Այս մասին գրել է Intelligence Online ֆրանսիական հրատարակությունը, որը կենտրոնանում է համաշխարհային հետախուզության ու պաշտպանության ոլորտի վրա։
Աղբյուրի համաձայն՝ այցի նպատակն էր խորհրդատվությունների ապահովումն ու տվյալների փոխանակման ուժեղացումը։
Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը հյուրընկալել է նաև Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությանը։
Կարծիքներ