Կարաչիի ավիաաղետից փրկվել է ավելի քան 30 մարդ

Կարաչիի ավիաաղետից փրկվել է ավելի քան 30 մարդ

Պակիստանցի բժիշկները առնվազն 32 մարդ են հոսպիտալացրել, ովքեր փրկվել են Կարաչիի ավիաաղետից։ Այս մասին հայտնում է The Nation-ը։ 15 տուժած ուղարկվել է Կարաչիի քաղաքացիական հոսպիտալ, 17-ը՝ Ջիննայի հոսպիտալ։ Ներկայումս հաստատվել է Airbus 320-ի մահացած ուղեւորների 17-ի ինքնությունը։ Օդանավում եղել է 90 մարդ։ Օդանավի մնացորդների հավաքման աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնենք, որ Պակիստանի միջազգային ավիաուղիներին պատկանող Airbus 320 օդանավը կործանվել էր Կարաչի քաղաքի շրջանում, օդանավակայանի մոտ։ Այն ընկել էր բնակելի տների վրա։