Միթե Ռուսաստանն ու Թուրքիան միայն պատերազմի հարցում են գործընկեր

Միթե Ռուսաստանն ու Թուրքիան միայն պատերազմի հարցում են գործընկեր

Պորտուգալացի պատգամավոր Պաուլո Պիսկոն հայտարարեց, որ գուցե եւ Ադրբեջանին դուր չի գա, որ այս հարթակում քննարկվում է հայ ռազմագերիների վերադարձման հարցը, սակայն հենց այս ֆորումում պետք է պնդվի, որ բոլոր հայ ռազմագերիները վերադարձվեն։

Այդ հարցը պետք է լուծվի արդարացիության սկզբունքով, կասրծում է եվրապատգամավորը, հավելելով, որ լիովին ակնհայտ է, որ եռակողմ հայտարարությունը Ադրբեջանը չի պահպանում։

Վկայակոչելով եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը, պորտուգալացի պատգամավորը հայտարարեց, որ Հայաստանն այդ հայտարարության իր պարտավորությունները կատարել է, սակայն Ադրբեջանը խնդիրը չի լուծել։ Պատգամավորը հարց հնչեցրեց, թե իսկ որտեղ են Թուրքիան եւ Ռուսաստանը, նրանք միայն պատերազմի մասով են գործընկեր։

Հումանիտար իրավունքին առնչվող հարցերը հումանիզմին առնչվող հարցեր են, կարծում է պատգամավոր Էքերը, հավելելով, որ դրանից է կախված տեւական խաղաղությունը։Պատգամավորը նաեւ կարծում է, որ Ադրբեջանը պետք է տրամադրի ամբողջական տեղեկատվություն գերիների եւ պահվող անձանց, նրանց թվի, առողջական վիճակի, պահման պայմանների մասին։