Հարվի Վայնշտայնի զոհերը կստանան 19 միլիոն դոլար

Հարվի Վայնշտայնի զոհերը կստանան 19 միլիոն դոլար

Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտայնի գործողություններից տուժածները կստանան ընդհանուր առմամբ /հանրագումարային չափով/ 19 միլիոն դոլարի փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Նյու-Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, հավելելով, որ նշանակված փոխհատուցման չափը պետք է նաեւ հավանություն տան սնանկության գործերով դատարանն ու շրջանային դատարանը։ Եթե երկու դատական ատյաններն էլ հավանություն տան, ապա Վայնշտայնի սեքսուալ ոտնձգություններից տուժած կամ նրա կողմից սեռի հիմքով խտրականության ենթարկված կանայք կկարողանան ստանալ փոխհատուցում դրա համար 19 միլիոն դոլարի շրջանակում ստեղծված հատուկ հիմնադրամից։