Մեկ ժամում 7 վիրավոր է ընդունվել Սպիտակի ԲԿ, նրանցից մեկը մահացել է
Երկու ավտովթարի հետեւանքով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 վիրավոր, որից մեկը ժամեր անց մահացել է։
Այս մասին տեղեկացնում են Սպիտակ ԲԿ֊ի էջից։
Oգոստոսի 3-ին, Սպիտակ համայնքում մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկու տաբեր ավտովթարների հետեւանքով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 7 տուժած։ Նշված ժամանակահատվածում բժշկական կենտրոնի շտապ բուժօգնությունում ստացվել են եւս մի քանի վթարների մասին ահազանգեր:
Ելնելով իրավիճակից, տնօրեն Վարդուհի Սիսակյանի հանձնարարությամբ աշխատանքի են անցել նաեւ տնային հերթապահություն իրականացնող շտապօգնության 3 բրիգադաները: 7 տուժածներին արդեն բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, միեւնույն ժամանակ հենց տեղում կազմակերպվել եւ իրականացվել են համապատասխան բոլոր հետազոտությունները։
7 վիրավորներից երկուսը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Մյուս վիրավորների վիճակը գնահատվել է միջին, ծանր եւ ծայրահեղ ծանր: Տուժածներից մեկը դրենավորվել է: Վիճակը գնահատվում է շարունակում է մնալ միջին ծանրության։ Մյուս վիրավորը բժշկական կենտրոն է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ներքին արյունահոսություն, գանգուղեղային վնասվածք:
Չնայած բժիշկների կողմից կատարված բոլոր անհրաժեշտ գործողություններին, այդ թվում` վիրահատական, տուժածը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։
Կարծիքներ