Մեկնարկել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գարնանային թատերաշրջանը

Մեկնարկել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գարնանային թատերաշրջանը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկնարկել է ընթացիկ տարվա գարնանային թատերաշրջանը։ Ուղիղ մեկ տարի առաջ ինչպես հանրապետության բոլոր թատերահամերգային կառույցները, Հայաստանի օպերայի և բալետի օպերային թատրոնը նույնպես համավարակով պայմանավորված անցավ առցանց գործունեության։ Մեկնարկելով 2021 թվականի գործունեությունը և ամփոփելով անցնող մեկ տարվա բոլոր այն ծրագրերը, որոնցով ներկայացել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը՝ ունենալով ավելի քան 6 միլիոն առցանց դիտում։ 

Ներկայացնելով անցնող մեկ տարվա գործունեությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը նշեց․ 

«Անցյալ տարվա գարնանից պատուհասած համավարակը, ինչպես գիտեք, պարտադրեց, որպեսզի դադարեցվի մշակութային կառույցների գործունեությունը, սակայն մենք շարունակեցինք այդ ընթացքում ներկայանալ առցանց ծրագրերով որպեսզի կարողանանք մշտական կապ պահել մեր հանդիսատեսի հետ։ Բոլոր համերգների նկարահանումները, որոնք ցուցադրել ենք առցանց մեր ֆեյսբուքյան հարթակում, մեծամասամբ իրականացրել ենք իմ ֆինանսական աջակցությամբ: Բացի համերգներից ցուցադրվել են նաև Թատրոնի խաղացանկային օպերային և բալետային ներկայացումները, որոնց տեսաձայնագրումների զգալի մասը այս տարիների ընթացքում նույնպես իրականացվել է իմ ֆինանսական աջակցությամբ։ Հսկայածավալ աշխատանք է արվել նախորդ մեկ տարվա ընթացքում, որին մասնակից է դարձլ մեր թատրոնի ստեղծագործական մեծ ընտանիքը»:

Ստորև ներկայացնում ենք համավարակի ընթացքում Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում առցանց ցուցադրված ներկայացումների և համերգների ցանկը՝

Մարտի 17-ին՝ Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը 
Մարտի 21-ին՝ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը 
Մարտի 24-ին՝ Ա․ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը  
Մարտի 27-ին՝ Ա․Տիգրանյանի «Անուշ» օպերան 
Մարտի 31-ին՝ Լ․Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացումը  ապրիլի 3-ին՝ Վ․Ա․
Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 
Ապրիլի 7-ին՝ Ա․Խաչատրյանի «Դիամակահանդես» բալետային ներկայացումը 
Ապրիլի 10-ին՝ Գալա համերգ Թատրոնի արտիստների, նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ
Ապրիլի 14-ին՝ Ա․Խաչատրյանի «Սպարտակ» բալետային ներկայացումը
Ապրիլի 17-ին՝ Եվրոպայի օրվան նվիրված համերգ  
Ապրիլի 24-ին՝ Է․Հովհաննիսյանի «Անտունի» բալետային ներկայացումը և Ջ․Վերդիի Ռեքվիեմը ու Միքելանջելոյի Սիքստինյան կապելլան Պաոլո Միչիկեի ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ նախագծում /որպես հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին/։ Շ
Ապրիլի 28-ին՝ Իսպանական ժողովրդական երաժշտությամբ «Լորկիանա» բալետային ներկայացումը Ջազի միջազգային օրվա առթիվ․ ապրիլի 30-ին՝ Համերգ նվիրված Էլլա Ֆիցջերալդի 100-ամյակին
Մայիսի 5-ին՝ «Չայկովսկի գալա» համերգը Ա․Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ․ մայիսի 7-ին՝ Ա․Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան
Մայիսի 12-ին՝ «Շոպենիանա» բալետային ներկայացումը
Մայիսի 15-ին՝ Ջ․Վերդիի «Տրուբադուր» օպերան Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ․ մայիսի 22-ին՝ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը. կուզենայի անպայման իմ շնորհակալությունը հայտնել Արմենիա հեռուստաընկերությանը  «Լա Բոհեմ» բալետային ներկայացման տեսաձայնագրությունը իրականացնելու և ցուցադրման իրավունքը մեզ տրամադրելու համար: 

Մայիսի 26-ին՝ Ժ․Մասնեի «Մանոն» օպերան, որի առցանց ցուցադրությանը նախորդել է նշանավոր դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի ողջույնի ներածական խոսքը, որը առանձնահատուկ կարևորություն հաղորդեց ներկայացման ցուցադրությանը:
Մայիսի 28-ին՝ տոնական համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ հունիսի 1-ին՝ Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը 
Հունիսի 5-ին՝ Ջ․Վերդիի «Պարահանդես-Դիմակահանդես» օպերան
Հունիսի 12-ին՝ Ժ․Բիզեի «Կարմեն» օպերան 
Հունիսի 18-ին՝ առցանց համերգ՝ նվիրված բոլոր բուժաշխատողներին
Հունիսի 22-ին՝ Վ․Ա․Մոցարտի «Ռեքվիեմ»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
Հուլիսի 1-ին՝ Ջ․Պուչչինիի «Տոսկա» օպերան 
Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվան նվիրված առցանց համերգ
Հուլիսի 10-ին՝ Ջ․Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի բեմականացված համերգային կատարումը 
Հուլիսի 17-ին՝ «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը, երաժշտությունը՝ Ալեքսեյ Շորի 
Հուլիսի 24-ին՝ Ժ․Բիզե-Ռ․Շչեդրինի «Կարմեն Սյուիտ» բալետային ներկայացումը 
Օգոստոսի 2-ին՝ Թատրոնը և Կոնստանտին Օրբելյան հիմնադրամը ներկայացրեցին Գալա համերգ նվիրված աշխարհի բոլոր երաժիշտներին, ովքեր հայտնվեցին դժվարին իրավիճակում կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ 
Օգոստոսի 7-ին՝ Թատրոնը և Կոնստանտին Օրբելյան հիմնադրամը ներկայացրեցին «Դեպի լույսը» խորագրով համերգը՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների։
Օգոստոսի 14-ին՝ ներկայացվեցին հատվածներ Գ․Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայից 
Օգոստոսի 21-ին՝ Թատրոնը ներկայացրեց առցանց համերգային երեկո։ 
Օգոստոսի 28-ին՝ ցուցադրվեց 2017 թվականի ապրիլի 27-ին «Երևան առաջին միջազգային օպերային փառատոնի» շրջանակներում տեղի ունեցած համրգի տեսաձայնագրությունը: 
Երկարատև դադարից հետո Թատրոնի մեծ պատշգամբում մեկնարկեցին համերգային երեկոներ։ 
Սեպտեմբերի 5-ին՝ «Երաժշտական ճամփորդություն» խորագրով բացօթյա գալա համերգ 
Սեպտեմբերի 12-ին՝ «Սեր երկնային» խորագրով բացօթյա համերգ 
Սեպտեմբերի 19-ին՝ «Կարմիր տանգո» խորագրով բացօթյա համերգ
Սեպտեմբերի 26-ին՝ «Փարիզյան Բոհեմ» խորագրով բացօթյա համերգ Բացի այդ Թատրոնը շարունակում է առցանց համերգների ցուցադրությունը
Սեպտեմբերի 11-ին՝ «Ֆլեյտաներ և սպրանոներ» խորագրով առցանց համերգ՝ նվիրված ՌԽՍՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Էմին Խաչատրյանին։ Բացի համերգների ցուցադրություններից Թատրոնը սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ներկայացրել է՝  սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առթիվ, «Զվարթնոց» տաճարում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև իրենց ելույթներվ հանդես եկան Թատրոնի առաջատար մեներգիչները։ Բացի այդ տոնական օրվա առթիվ ներկայացվեցին Թատրոնի մեներգիչների ելույթները։ 
Օպերային և բալետային արվեստի նվիրյալների ծննդյան և հիշատակի օրերի հետ կապված հրապարակումներ 
Հոկտեմբերի 2-ին և 3-ին Թատրոնի արտիստները հանդես եկան ուղերձներով՝ ի քաջալերում մեր քաջ զինվորների։

Ի քաջալերում մեր քաջ զինվորների՝ Թատրոնի և Կոնստանտին Օրբելյան հմնադրամի նախաձեռնությամբ, նկարահանվել և ներկայացվել է թվով երեք տեսահոլովակ Թատրոնի արտիստների /Սարգիս Աղամալյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Հովհաննես Անդրեասյան, Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան, Սերգեյ Սարգսյան, Հովհաննես Ներսեսյան, Խաչիկ Բեկյան/ և սիմֆոնիկ նվագախմբի /դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/ մասնակցությամբ, որոնք էլ ցուցադրվել են Թատրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Հոկտեմբերի 7-ին Թատրոնի բալետային թատերախումբը Արցախից Երևան ժամանած երեխաների համար ցուցադրեց Կ. Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը: 
Հոկտեմբերի 21-ին ՌԴ մայրաքաղաքի Նիկո պատկերասրահում տեղի ունեցավ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ խորագրով համերգը, որին մասնակցում էին Թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը։ Վերջինս հեռարձակվեց նաև Թատրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Հոկտեմբերի 28-ից սկսած Թատրոնի ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով՝ մի քանի հերթափոխով և մի շարք կամավորների օգնությամբ, հանձն առավ առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար քողարկող ցանցերի պատրաստման գործընթացը։ Աշխատանքները ուղեկցվում էին Թատրոնի արտիստների կատարումներով։ 

Նոյեմբերի 1-ին՝ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը, արվեստասերներ, մշակույթի գործիչներ ծաղիկներ խոնարհեցին կոմպոզիտորի շիրիմին։ 
Նոյեմբերի 22-ը հայտարարվել էր արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր, որի կապակցությամբ էլ Թատրոնի ֆեյսբուքյան էջում ցուցադրվեց Ջ․Վերդիի Ռեքվիեմը /Պաոլո Միչիկեի ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ նախագծում/ ի հիշատակ մեր հերոս նահատակների:

Դեկտեմբերի 6-ին՝ ԿՈՄԻՏԱՍ ԵՎ ԳՈՒՅՆԵՐ խորագրով առցանց համերգ 

Ամփոփելով 2020 թվականի գործունեությունը՝ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը նշեց․ «Փորձություններով, կորուստներով լի տարի էր անցյալ տարին, հույս ունենք, որ այս տարին առավել բարենպաստ կլինի մեր գործունեության համար և կկարողանանք իրագործել բոլոր այն ծրագրերը, որոնք պլանավորել ենք»։