Դադիվանքում հայերը մասնակցել են պատարագի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Դադիվանքում հայերը մասնակցել են պատարագի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների։ «Հինգ օր է՝ սարի վրա շներն անհանգիստ են, անընդհատ հաչում են»,-Aysor.am -ին հայտնել էր գյուղի մի բնակիչ՝ վախենալով անունը հայտնել։

Նշենք,որ Կութ գյուղը մտնում է խոշորացված Սոթք գյուղում, որի գյուղապետը անհասանելի է։ Փոխարենը՝ խոսեցինք հարակից, Արցախի Շահումյանի շրջանում գտնվող և Քարվաճառ շրջկետրոնից 37 կմ հեռավորության վրա գտնվող Ադրբեջանին սահմանակից վերջին գյուղ Չարեքթարի գյուղապետ Կամո Ցականյանի հետ։

Նա «Հրապարակին» հայտնեց, որ չնայած հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում են, իրենց գյուղի բնակչությունը լքել է գյուղը։ «Մենք իմացել ենք թե էդի Քելբաջարի գյուղ ա, տալու ենք։ Բայց հետո իմացանք, որ չէ»,-ասաց գյուղապետը։ Նա ինքը գյուղ գնում-գալիս է։

Կամո Ցաքանյանն ասում է, որ գյուղի բնակիչները կվերադառնան։ «Ասեցին՝ գալու ենք, 80 տոկոս ժողովուրդը գալու է»,-ասաց գյուղապետը։ 

Խոսեցինք նաև Դադիվանքի գյուղապետ Դավիթ Սարգսյանի հետ, վերջինս հայտնեց, որ Դադիվանքի եկեղեցում ամեն կիրակի պատարագ է լինում: «Հայերին թույլատրված է գնալ պատարագի, իրավունք ունեն գնալ-գալ Ստեփանակերտից մինչև Գետավան, էնտեղից էլ ռուս խաղաղապահները ուղեկցում են մինչև Դադիվանք։ Մարդիկ եկեղեցի գնում են, բայց գյուղն անցել է իրենց»,- ասաց գյուղապետը։

Նրա խոսքով՝ գյուղի բնակչությունը հիմանականում Երևանում է։ «Վարձով, բարեկամի, հարևանի տներն ապրում ենք»,-ասաց նա։

Նա պատրաստվում էր մեկնել այսօր շրջանի գուղապետերի մասնակցությամբ հավաքին։