«0»-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է․ փոխնախարար

«0»-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է․ փոխնախարար

«0»-ներով համարանիշների մեկնարկային գինը 20 մլն դրամ է։ Մեկնարկային գները հաստատվել են ՆԳՆ համապատասխան հրամանով։ Համարանիշների չափորոշիչները հաստատված են կառավարության որոշմամբ, որի հիման վրա ՆԳՆ նախարարը հաստատել է մեկնարկային գինը։ 20 մլն դրամը վերաբերում է բացառապես այդ համարանիշներին, մյուսների դեպքում այլ սանդղակ է առկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Անդրադառնալով լուրերին, թե «00 ՕՕ 000» համարանիշը վաճառվել է 121 մլն դրամով՝ փոխնախարարը նշեց, որ չգիտի, թե ինչու է նմանատիպ լուրեր տարածվում, կա սահմանված կարգ, որը հանրայնացված է։

«Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը՝ մի քանի կոմբինացիաների համար։ Աճուրդը տևում է երեք աշխատանքային օր, հետևապես՝ մինչև 28-ը դեռ աճուրդի իրականացման պրոցեսում ենք լինելու, երբ ավարտվի, կիրազեկենք»,- նշեց Սարգսյանը։