Ադրբեջանցիները մի սանտիմետր չեն նահանջել մեր հողից, դա՞ է բարելավումը

Ադրբեջանցիները մի սանտիմետր չեն նահանջել մեր հողից, դա՞ է բարելավումը

«Բարելավումն այն կլիներ,որ ադրբեջանցիները դուրս գային մեր հողերից ,եթե մեկ սանտիմետր անգամ չեն նահանջել, դա բարելավու՞մ է»,- մեզ հետ զրույցում տարակուսեց Սյունիքի մարզի Տեղ խոշորացած համայնքի մաս Արավուսի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, համաձայն որի՝ երկկողմ բանակցությունների արդյունքում կա բարելավում։

«Եթե ինժեներական ակտիվ աշխատանքները բարելավում են, էդ ուրիշ հարց: Ադրբեջանցիները տասը-տասնմեկ պոստ են դրել արդեն մեր հողում, է՞դ է բարելավում։ Եթե ասել են՝ դուրս են գալու մեր տարածքից, թող գնան,նոր հայտնեն,որ բարելավում կա»։

Հիշեցնենք, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ։

«Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»,- նշված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ։