Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորեցին

Երեկ գրել էինք, որ Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրան ժամեր շարունակ պահել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում։ Գիշերը Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը գիշերը մեկնել է Գյումրի` պաշտպանելու լրագրողի իրավունքները, սակայն նրան թույլ չեն տվել որպես Աղեկյանի փաստաբան հանդես գալ,առարկել են, թե հանրային պաշտպան են տրամադրել։ Մեր տեղեկություններով՝ առավոտյան լրագրողին կրկին տեղափոխել են Մուշի ոստիկանական բաժանմունք։ Այսօր` ժամը 12:00-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում շուրջ 6 ժամ տևած դռնփակ դատավարությամբ գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվեց։
Աղեկյանի քույրը՝ Լիաննա Աղեկյանն է ահազանգել գործընկեր լրագրողներին, խնդրել՝ աջակցել քրոջը։
Մեր տեղեկություններով՝ Աղեկյանի կալանավորել են Շիրակի մարզի դատախազ՝ Արմեն Չիչոյանի անմիջական հրահանգով։ Նրան մեղադրում են խուլիգանության և դատարանի հասցեին վարկաբեկիչ խոսքեր ասելու մեջ։
Կարծիքներ