Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը:

Առաջարկի հեղինակներն են պատգամավորներ Հյու ՄաքԴերմոթը և Վիկտոր Դոմինելլոն։ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է 61 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ: Խորհրդարանականները նաև դատապարտել են Արցախի բնիկ ժողովրդի՝ հայերի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակումները: