Իսրայելում երեք 90-ն անց կանայք ապաքինվել են կորոնավիրուսից

Իսրայելում երեք 90-ն անց կանայք ապաքինվել են կորոնավիրուսից

Ապրիլի իննին Իսրայելի Գալիլիայի բժշկական կենտրոնից դուրս են գրվել երեք կանայք՝ 91-97 տարեկան, ովքեր լիակատար կերպով ապաքինվել են նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայից։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Երեքն էլ վերադարձել են տարեցների խնամքի տուն, որտեղ ապրել են մինչ հոսպիտալացումը։ Բժշկական կենտրոնում պատմել են, որ երեք այլ անձինք էլ՝ 75, 85 եւ 93 տարեկան, շարունակում են մնալ բուժհսկողության ներքո։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությունն ընթանում է առանց լուրջ բարդությունների։