Ռուս-վրացական սահմանային անցակետն աշխատում է բնականոն հունով

Ռուս-վրացական սահմանային անցակետն աշխատում է բնականոն հունով

Ռուս-Վրացական սահմանին գտնվող Կազբեկ-Վերին Լարս անցակետը աշխատում է սովորական ռեժիմով։ Մարդկանց կուտակումներ չկան, չկան նաեւ խնդիրներ՝ սահմանահատման հետ կապված։ Այս մասին ռուսական ТАСС լրատվական գործակալությանը փոխանցել են Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մամուլի կենտրոնից։

Մաքսակետը, ըստ հաղորդագրության, աշխատում է սովորական ռեժիմով։ Մարդիկ ազատ հատում են սահմանը, իրականացվում է նաեւ ազատ բեռնափոխադրում։ Որեւէ խնդիր չկա։

Նշենք, որ սոցկայքերում կային տարածված լուրեր, որ ռուս-վրացական սահմանային անցակետում կան կուտակումներ, սակայն պաշտոնապես այդ մասին տեղեկությունները չեն հաստատվել։