Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հրահանգեց հետապնդել իրենից դժգոհ մարդկանց

Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հրահանգեց հետապնդել իրենից դժգոհ մարդկանց

Մի քանի ժամ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ձերբակալել եւ պատժել այսօր Սյունիքում իր դեմ ակցիաներ արած ակտիվ երիտասարդներին։

Չանցած մի քանի ժամ՝ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ նա ուղիղ ցուցում տվեց իրավապահներին․

«Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում  տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, և ընդհանրապես անկախ տպավորությունից՝ չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Աբազյան և պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, և մեղավորները, հանրության համար տեսանելի ձևով, կկանչվեն պատասխանատվության»։

Ապա իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ դեպքի հետ կապված մամուլի հաղորդագրությունները ուղարկվել են Ոստիկանություն՝ 180-181-րդ հոդվածներով քրեական դատավարությամբ նախատեսված ընթացքը որոշելու։ Այս պահի դրությամբ արդեն Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3 մասի հատկանիշներով հարուցված է քրեական գործ, և Ոստիկանությունից նյութերը, ըստ ընթացակարգի, պետք է արդեն ուղարկվեն Քննչական կոմիտե:

Սա ուղղակի հետապնդում է մարդկանց դեմ՝ իրենց հայացքների համար։ Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ մեր երկրում բողոքի ակցիաներն արգելվում են եւ մարդիկ այլեւս չեն կարող իրենց տեսակետը հայտնել եւ իշխանություններին ասել այն, ինչ իրենց մասին մտածում են։