Ինչու՞ պիտի սատարենք Կիևին․ գերմանացիների դժգոգությունը մեծանում է

Ինչու՞ պիտի սատարենք Կիևին․ գերմանացիների դժգոգությունը մեծանում է

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը խոստովանել է, որ գերմանացիներից շատերի համար ակնհայտ չեն պատճառները, որոնց համաձայն Բեռլինը պետք է աջակցի Ուկրաինային։ 

«ԱՄՆ-ում բազմաթիվ մարդիկ հարցադրում են անում. «Ուկրաինան մեզնից բավական հեռու է, ինչո՞ւ է այն կարևոր մեզ համար»։ Եվ միայն ԱՄՆ-ում չէ, այլ մեզ մոտ` Գերմանիայում էլ։ Մարդիկ տեսնում են Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված գնաճը», – Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Բերբոկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Այդուհանդերձ, ըստ նախարարի, Եվրոպան ամերիկյան «բարեկամների և գործընկերների» աջակցման կարիքն ունի ինչպես երբևէ։ 

Բերբոկի համոզմամբ, անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, որ դաշնակիցներն Ուկրաինայի կողքին են լինելու այնքան, որքան հարկավոր կլինի։

Ավելի վաղ, այս տարվա ապրիլին՝ Սուրբ Զատկի տոնի նախօրեին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մի քանի հազար մարդ էր հավաքվել՝ ի նշան Ռուսաստանի դեմ պատերազմելու և Կիև զենք ուղարկելու բողոքի։ Ցուցարարները նաև կոչ էին անում  Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսել։