ՌԴ-ից Թուրքիա ուղևորվող նավը խորտակվել է․ նավում 13 հոգի է եղել

ՌԴ-ից Թուրքիա ուղևորվող նավը խորտակվել է․ նավում 13 հոգի է եղել

Թուրքական Kafkametler բեռնանավը, որում գտնվել է անձնակազմի 12 անդամ, խորտակվել է Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի ափերի մոտ գտնվող Էրեղլի նավահանգստի ջրի պատնեշին բախվելուց հետո: Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։

«Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով թուրքական դրոշով բեռնափոխադրող Kafkametler նավը, որն ուղեւորվում էր Իզմիր, սկսել է շեղվել և խորտակվել՝ բախվելով ջրի պատնեշին: Անձնակազմի 12 անդամների հետ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, կապ դեռ չի հաստատվել։ Առափնյա պահպանությունը, ռազմածովային նավատորմը, ԱԻՆ-ն ոը այլ գերատեսչություններ սպասման մեջ են: Եղանակային պայմանների բարելավվելուն պես կսկսվեն որոնողափրկարարական աշխատանքները»,- ասել է նախարարը X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր էջում հրապարակված տեսաուղերձում։

Հայտնի է, որ թուրքական բեռնատար նավը Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկ նավահանգստից ուղեւորվում էր Իզմիրի թուրքական Ալիագա նավահանգիստ։