F-16 կործանիչ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս՝ Միացյալ Նահանգներում

F-16 կործանիչ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս՝ Միացյալ Նահանգներում

Ամերիկյան ռազմաօդային ուժերին պատկանող F-16 Viper կործանիչ ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու-Մեքսիկո նահանգում։ Օդաչուն կարողացել է փրկվել՝ կատապուլտացվելով։ Դեպքը տեղի է ունեցել Հոլոմեն բազայի մոտակայում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելիս։ Օդաչուն ներկայումս գտնվում է հիվանդանոցում։ Նա ստացել է աննշան վնասվածքներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։