Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով

Հայաստանում տեղումներ չեն սպասվում, եղանակը կշոգի ևս 2-4 աստիճանով

Հայաստանի տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով:


Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: